ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքի աչքի առաջ տղամարդուն ծեծելով սպանած երեք ադրբեջանցիներից երկուսն ազատ են արձակվել. մանրամասներ

ՎԻԴԵՈ
 

Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում  կնոջ և երեխայի աչքի առաջ տղամարդուն ծեծելով սպանած երեք ադրբեջանցիներից երկուսն ազատ են արձակվել: Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ  ադրբեջանցիները հարձակվել են ընտանիքի վրա ճանապարհի պատճառով։

Գազելում գտնվող միգրանտները ճանապարհը չեն կիսել տեղի Tiguan-ի հետ, որի ներսում սովորական ընտանիք է եղել՝ հայր, մայր և երեխա։ Ղեկին կինն է եղել, որն ինչ-որ պահի տեսել է, թե ինչպես է սպիտակ «Գազելը» կտրում իր ճանապարհը;

Նա զիջել է ճանապարհը, սակայն դա չի լուծել խնդիրը. տղամարդիկ ամրանները ձեռքներին դուրս են ցատկել մեքենայից և հարձակվել ամուսնու վրա, որը դուրս էր եկել նրանց հետ խոսելու։ Նրան սկսել են ծեծել հենց կնոջ ու երեխայի աչքի առաջ։

Մարդասպաններից մեկը ամրանով հարվածել է նրա գլխին. այս հարվածը մահացու է եղել։ Չնայած շտապօգնության ժամանմանը, ընտանիքի հոր կյանքը չի հաջողվել փրկել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular