ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաց բերողի մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Պետրոսյանը հայտարարություն է տարածել լրատվամիջոցներին: Նա անվստահություն է հայտնում Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներին, բացի Հասմիկ Պապյանից: Նա խնդրում է բոլորին օգնել՝ որդուն հողին հանձնելու:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ես տիկին Դոնարա Պետրոսյանս հանդիսնում եմ իմ որդի Հարց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներիս՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներց յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:

Լսելով և կարդալով որդուս Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝ 

1. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման,  չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին: 

2. Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին կապված՝ Եռաբլուր տեղափոխելու,  հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխանել է և ես ստիպված դիմել եմ հանրությանը:

3. Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու Արսեն Սարգսյանի մասնակցությունից հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես որպես Հաց Բերողի իրավահաջորդ պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գանհատում եմ :

4. Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բիտոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին, մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյանի Անահիտի դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:

5. Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բիտոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող  ավտոբուսները:  Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները:

Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդուս արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին:

Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ շատ բարի:
Շնորհակալ եմ ժաղովրդին, որ գնահատեց  ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին…

Հաց Բերողի մայր՝ Դոնարա»:

Աղբյուր` Panorama.am
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular