ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, շարժման նպատակն է եղել հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը. պատմության այս օրը ( 14 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեցիա՝ Թագուհի
Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ,
հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918- Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի Նախիջևանը անցնում է Խորհրդային
Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը հանձնել
զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1923 –ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի,
տաքսի»):

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1956 —ԽՍՀՄ Գերգույն Խորհուրդը ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։


1983-Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում
Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը; Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն, Հայկական ցեղասպանության
արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական Հեղափոխական Բանակը» իրենց վրա են
վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է
ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային
կոմբինատի մոտ 100 բանվորներ հրաժարվել են ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ
գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց
աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2011- նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը
միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր առաջին բողոքի երթն են անց կացրել «Ո՛չ թալանին»
նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

2017-Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում պաշտոնապես բացվել է հնդկացորենի
վերամշակման արտադրամաս:

2020-տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորվել է Չինարի, Այգեպար, Ներքին
Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքում թիրախավորել է 2 գործարան, զոհվել են
ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

2021- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել
են համակարգիչները:

2022-Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

2023- Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում
հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է եղել հասնել Լաչինի միջանցքի
ապաշրջափակմանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099 – խաչակիրները Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը
գրավել այն։

1471 —մոսկովյան ուժերը իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլյարի թաթարական այրուձիու
օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում
և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 - Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է
իր ստեղծած դինամիտը։

1887 —վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 —Մոսկվայում հիմնադրվել է Սթափության Աջակցության Միավորումը։

1905 —Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ-ի
կոնգրեսը չի ճանաչել դա)։

1917 - Ռուսական ժամանակավոր կառավարությունը Ֆինլանդիայում հռչակվում է ինքնավարություն,
հրապարակվել է Ուկրաինայի ինքնավարության հռչակագիրը։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս»,
«Ֆաննին և Ալեքսանդրը»):

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933-մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չելյուսկին» շոգենավով։

1939 —ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ
կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 —ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է
ավտոմեքենաներում տեղադրել օդորկակիչներ։

1964– տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրերի ընթացքում
զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի Սալվադորից
կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000
դոլլարանոցները։

1993-գրանցվել է «НТВ» հեռուստաընկերությունը։

2016 —Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։

2017 —վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular