ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն շարունակելու է նպաստել երկու երկրների միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային:

Վարչապետը ողջունել է Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն:

Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular