ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան (Ազատություն)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի համար Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ազատություն».- Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրությունների օրը Դուք ասել էիք, թե անկախ այն հանգամանքից՝ ովքեր կլինեն իշխանության ղեկին Իրանում և Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի փոխվի․ Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
Կխնդրեմ փակագծեր բացեք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։

Սոբհանի․ - Սա փակագծեր չունի, և ամենի ինչ շատ հստակ է․ մեր մեծարգո նախագահը, պարոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, շատ հստակ ասաց, որ հստակ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք հստակ դեմ ենք աշխարհքաղաքական փոփոխություններին։ Բոլորը պետք է հարգեն միջազգային օրենքները։ Առավել ի՞նչ փակագծեր բացեմ։

«Ազատություն»․ - Առավել հստակեցնեմ, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։

Սոբհանի. - Տեսեք, Դուք մի վարկած եք առաջ քաշում և դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տվել են, և ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արադրացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ Դուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասկան կվերաբերվի դրան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular