Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայի պատճառով բաց կթողնի թագավորական մրցաշարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիմիաթերապիայի պատճառով Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը չի կարողանա մասնակցել թագավորական Out-Sourching Inc պոլո մրցաշարին, որտեղ ելույթ կունենա նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ Քենսինգթոնյան պալատին հղումով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախկինում արքայադուստրը միշտ մասնակցել է բարեգործական հանդիպմանը, սակայն այս անգամ նա ստիպված կլինի բաց թողնել միջոցառումը, քանի որ քաղցկեղի անհայտ տեսակի պատճառոով շարունակում է քիմիաթերապիան։
Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտնել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրսի վաղ փուլերը։ Արքայազն Ուիլյամի կինը հայտնել է, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված թեստերի ժամանակ։
Արքայադուստրը Սուրբ Ծնունդից հետո որևէ միջոցառման չի մասնակցել։ Հունիսի 15-ին առաջին անգամ հայտնվել էր հանրության առաջ։ Քեյթ Միդլթոնը միացել էր թագավորական ընտանիքի անդամներին Trooping the Color շքերթին։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/07/13/123430