ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ծառուկյանն ասի, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս. Վահան Կարապետյան (Չերի)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ թեև պատգամավորական մանդատները արդեն իսկ բաշխված են, սակայն առաջիկայում Ծառուկյան դաշինքի 8 «ըմբոստացածները, ովքեր ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի՝ իրենց խոսքով ոչ իրենց գրած դիմումները, պատրաստվում են ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարել մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորական մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել է Նապոլեոն Ազիզյանը: Նա տևական խմորումներից հետո համարում է, որ իր մանդատը պատկանում է Ծառուկյանին և պատրաստ է այն դնել վերջինիս ոտքերի առաջ:

Պատգամավորական մանդատից պատրաստվում է  հրաժարվել նաև Աջափնյակում դաշինքի ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը Չերիի Վահանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց իր որոշման նախապատմությունը: «Ես հենց սկզբում հույս ունեի, որ Ծառուկյան դաշինքի համար լավ հաղթանակ կապահովեմ, կհավաքեմ մոտ 18-20  հազար ձայն: Հետո չհասկացանք ինչ եղավ, ժողովրդի մեջ մի քիչ թյուրիմացություն տարածվեց և արդյունքում ես տարա մոտ 8000 ձայն: Երբ տեսա, որ իմ արդյունքները լավը չեն,ուղակի որոշեցի, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես Ծառուկյանին էլ եմ ասել, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր, քանի որ իմ տվյալները լավը չեն: Արդյունքում ես իմ ձեռքով գրեցի ինքնաբացարկի դիմում և ներկայացրեցի ԿԸՀ»,-ասաց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, դիմումը ներկայացնելուց հետո ժողովրդի, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հասկացել է, որ մարդիկ իրեն սպասում են, ուզում են ԱԺ-ում տեսնել, վերջին հույսը Ծառուկյան դաշինքի հետ են կապում: «Արդյունքում ինձ համոզեցին և ես գնացի ու հետ վերցրեցի դիմումս ԿԸՀ-ից և անմիջապես բարձրացա Ծառուկյանի մոտ: Ասեցի՝ պարոն Ծառուկյան, դիմումս վերցրել եմ, բայց դուք որոշեք, թե ինչպես լինի: Ընտրողներս խնդրում են, որ վերցնեմ մանդատս, բայց դուք եք որոշում: Եթե մարդ կա, որ կարող է ձեր որոշմամբ գալ ԱԺ, ես համաձայն եմ վայր դնել մանդատս, որ մեկ ուրիշը իմ տեղը գնա ԱԺ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Ծառուկյանն իրեն ասել է, որ կգնան ԱԺ և կորոշեն:

Այսինքն եթե Ծառուկյանը որոշում կայացնի, որ դուք պետք է վայր դնեք պատգամավորական մանդատը, ապա այդպես էլ կանե՞ք՝ հարցրեցինք.«Այո, եթե նա որոշի, ես վայր կդնեմ, իսկ եթե չորոշի, ես կմնամ պատգամավոր: Բայց երկու դեպքում էլ մենք կմնանք լավ ընկերներ ու մտերիմներ»,-ասաց Կարապետյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ իր գործընկերների օրինակով իրեն վիրավորված, նեղացած, կամ խաբված չի զգում կատարվածի համար: Օրինակ Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք խաբվել են և հնարավոր է լքի ԲՀԿ-ն: «Բացարձակ նման բան չկա: Բացարձակ լարվածություն չկա ոչ մեկի մոտ: Մեր հարաբերությունները նորմալ են, իսկ իմ ու Ծառոկյանի հարաբերությունները առհասարակ գերազանց են»,-եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular