ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չնայած Հայաստան-Ադրբեջան կեղծ խաղաղության օրակարգը փաստացի փակուղում է հայտնվել, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության շուրջ դիվանագիտական հայտարարությունների պակաս չկա։ Ու չնայած, այսպես կոչված, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովներն անգամ նախապես հայտարարված կանոնակարգը հաստատել չկարողացան, գործընթացի արտաքին շահառուները շարունակում են լավատեսություն տարածել։

Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարություններն այդ շարքից են։ Նախ, գործընթացի քավորը՝ Միացյալ Նահանգները, պետքարտուղարի մակարդակով հայտարարեց, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ հասնելու վերջնական համաձայնության», չնայած Բլինքեն-Ալիեւ-Միրզոյան վաշինգտոնյան հանդիպումն ընդամենը հանդիպում էր՝ հանդիպման համար։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր խոսել հայ-ադրբեջանական հաշտեցման մասին․ «Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։ 

Իր հերթին Մակրոնը` նույն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, վերահաստատել է Փարիզի աջակցությունը Երեւանի ու Բաքվի երկխոսությանը, ինչպես նշել էր Ֆրանսիայի նախագահը, ուղղված հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրին հասնելուն։ Բոլոր կողմերի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է որեւէ արդյունք՝ թեկուզ թղթի վրա, գրանցելու ուղերձը։ Տարածաշրջանով հետաքրքրված ուժերն ուզում են հնարավորինս շուտ տեսնել դա՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, որոնց մասին առիթ ունեցել ենք խոսելու։ 

Ալիեւն իր հերթին վերջերս խոսել էր ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլ դրա սկզբունքների շուրջ համաձայնության նախաստորագրման մասին, չնայած Երեւանի պատրաստակամությանը՝ մեկ ամսում պայմանագիր ստորագրել։ Բաքվի նոր ու հերթական նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն է, ինչը, փաստացի, հուլիսի 4-ի ուղերձով Նիկոլ Փաշինյանն ընդունեց ի կատար։ 

«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետեւ աշխատել տեքստի վրա»,- հուլիսի 1-ին ասել է Իլհամ Ալիեւը։ Ճիշտ է, Ալիեւը խոսում է ինչ-որ սկզբունքների նախաստորագրման մասին, բայց «մի քանի ամսվա ընթացքում» շեշտադրումը, այսինքն` նոյեմբերը, շարունակում է ակտուալ մնալ այն իմաստով, որ ավելի վաղ ադրբեջանական կողմն Ալիեւի խորհրդական Էլչին Ամիրբեկովի շուրթերով հայտարարել էր Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) միջազգային համաժողովի շրջանակներում փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ 

Դեռ մայիսի 7-ին՝ իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը համաձայն է մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, սակայն բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքները պետք է արձանագրել խաղաղության պայմանագրում։ Այս հայտարարությունները, իհարկե, պատահական լինել չեն կարող։ Մանավանդ որ COP-29 համաժողովի շրջանակում փաստաթղթի ստորագրման թեզը սկսել են շրջանառել նաեւ մերձիշխանական քարոզիչ-վերլուծաբանները։ Նրանցից, օրինակ, Արեգ Քոչինյանը, հանրային բաց փաստաթղթերի ու հայտարարությունների հիման վրա սեփական վերլուծություններն անելով, չէր բացառել, որ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը կարող է մեկնել Բաքու՝ մասնակցելու  ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսին ու հենց Բաքվում էլ նախաստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ «Չեմ բացառում, որ դա լինի հենց COP-ի ընթացքում, պայմանով, որ, իհարկե, Բաքվից վերադառնալուց Հայաստանի վարչապետն իր հետ կբերի նաեւ Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին»,- «Ազատությանն» ասել էր իշխանական քարոզիչը։ Դաշտ նետված այս հայտարարությունը հիմք է տալիս չբացառելու, որ արդեն իսկ հասարակությունից թաքուն կուլիսային բանակցություններ կարող են ընթանալ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի շուրջ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP-29-ի անցկացումը կայացել է Հայաստանի իշխանությունների զիջման շնորհիվ։ Հայաստանը հօգուտ Բաքվի հանել էր համաժողովն ընդունելու իր թեկնածությունը։ COP-29-ը գրանդիոզ միջոցառում է լինելու, այդ օրերին աշխարհի 198 երկրից հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ կայցելեն Բաքու, եւ Ալիեւը լավագույնս կօգտագործի այդ հնարավորությունը՝ արցախյան վերջին պատերազմում իր հաղթանակն ամրագրելու եւ Արցախի զավթումը լեգիտիմացնելու համար։ Մի կողմից, Ալիեւը վերջնական փաստաթուղթ չի ստորագրի՝ իր զավթողական ձեռքերը որեւէ պարտավորությամբ չկապելու համար, որպեսզի նորանոր նախապայմաններով ավելին ստանա Հայաստանի թուլամորթ իշխանություններից, մյուս կողմից՝ նախաստորագրելով սկզբունքները, ինչպես ինքն է ասում, թղթով կամրագրի Փաշինյանի իշխանության կողմից սկուտեղի վրա իրեն մատուցված Արցախը՝ «որպես Ադրբեջանի մաս»։ Ալիեւը հասկանում է, որ հարմար պահից պետք է օգտվել․ փոխվում է միջազգային իրավիճակը, փոխվում են տրամադրությունները նաեւ Հայաստանի ներսում։ Փաշինյանի վարկանիշն ամեն օրվա հետ էլ ավելի է ձգտում զրոյի, մի օր նա կարող է նաեւ իշխանություն չլինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular