ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են, որ Փաշինյանը մնա աթոռին։ Այդ մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի շուրջ քննարկումները, Կարապետյանը նշում է, թե հեշտ է խոսել պոպուլյար բաների մասին, չարաշահել ռեսուրսները, մամուլը, մոլորեցնել ժողովրդին, բայց քաղաքական գործիչը պետք է ճիշտն ասի ժողովրդին՝ երբևիցե Հայաստանը չի կարող լինել Եվրամիության կազմում։

Նախկին նախարարն արձանագրել է, որ եթե իշխանությունը շարունակեց պոպուլիզմով զբաղվել, կկորցնենք պետականությունը։ Ըստ Կարապետյանի, հայ ժողովրդի բախտը չի բերել քաղաքական ուժերի հարցում։ Ոչ նախկինում, ոչ ներկայում մի բան չուներ։

Անդրադառնալով Պաղեստինի ճանաչմանը, Արշակ Կարապետյանը դրական է գնահատում այդ որոշումը, միաժամանակ հիշեցնում, որ նույն այդ իշխանությունները չճանաչեցին Արցախի անկախությունը։ «Քթի տակ Ղարաբաղը չի ճանաչում, Պաղեստինն է ճանաչում։ Այստեղ հանձնում է մեր հողը, գնում, մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պաղեստին է ճանաչում»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով, Իլհամ Ալիևը խնդիր ունի իր երկրի ներսում, սկսեց պատերազմ, որ լուծում է Ղարաբաղի հարցը և չլուծեց։ «Տվեց չորս անգամ ավելի զոհ, բայց խնդիրը չլուծեց։ Մեր երկրի ղեկավարն առանց կրակոցի հանձնում է Արցախը, որ Ալիևը մնա իր պաշտոնին։ Եթե դա դավաճանություն չէ, բա ի՞նչ է»,- նշում է գեներալ-մայորը։

Ըստ Կարապետյանի, ՀՀ իշխանությունը երկրին վերաբերվում է փողոցում դրված սեղանիկի պես։ 90-ականների «դախլի» սեփականատիրոջ հոգեբանություն ունեցող մարդիկ են ղեկավարում Հայաստանը։ «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար համակարգ է պետք ստեղծել։ Նա ինքն իր անձի անվտանգության համակարգ է ստեղծել, որի դեմ պետք է պայքարել նոր ստեղծվող համակարգով։ Փաշինյանը բավական խոցելի համակարգ է ստեղծել»,- արձանագրել է Կարապետյանը՝ հավելել, թե Հայաստանը պետք է լինի նախագահական երկիր։ «Այսօրվա պայմաններում Հայաստանում երկրի ղեկավար չկա։ Կա մարդ, որը կառավարում է երկրի ֆինանսներն ու ինքն էլ իրեն վերահսկում։ Պետք է լինի նախագահական համակարգ, որտեղ պետք է անջատված լինեն տնտեսությունը, անվտանգությունը։ Ունենք անգրագետ մոնստր՝ ի դեմ Հայաստանի ղեկավարության, որի դեմ օրինական ճանապարհներով պայքարելն անհնար է։ Դրա համար էլ բախումներ են լինում։ Դա պետք է շուտ փոխել»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular