ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2007 թ.-ի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ: Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածը կարգավորում է աշխատաժամանակի ռեժիմը, որի 7-րդ մասը նախատեսում է, որ առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են N 201-Ն որոշմամբ: Առողջապահական բնագավառի աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, սահմանվում է աշխատաժամանակի նորմալ առավելագույն տևողությունը՝ 24, 30, 33 և 36 ժամ։

Աշխատաժամանակի տևողությունը փոխկապակցված է տվյալ աշխատանքի վնասակարության հետ։ Ըստ նախարարության, ուսումնասիրությունը վկայում է, որ բազմաթիվ մասնագիտությունների մասով աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կորցրել են իրենց արդիականությունը և կարիք ունեն վերանայման։ Մի շարք ծառայությունների մասով, օրինակ՝ ֆիզիոթերապևտիկ բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ և այլն, աշխատաժամանակի սահմանափակումը պայմանավորված է եղել կիրառվող սարքավորումների վտանգավորության հետ, ինչը գիտատեխնիկական նվաճումների արդյունքում էապես բարելավվել է, և, հետևաբար, աշխատաժամանակի սահմանափակումները կորցրել են իրենց արդիականությունը։

Նշվում է, որ, օրինակ՝ քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինների աշխատաժամանակի սահմանափակումը անդրադառնում է վերջինների կողմից սպասարկման ենթակա քաղաքացիների քանակի վրա, հետևաբար դրա վերացումը կնպաստի ավելի մեծ քանակությամբ քաղաքացիների սպասարկման, հերթերի ու դժգոհությունների կրճատմանը։ 2027 թ.-ի հունվարի 1-ից նաև ուժը կորցրած է ճանաչվելու որոշման ցանկ 1-ի «X» կետը, ինչը պայմանավորված է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի աշխատանքների բարելավման ռազմավարական մոտեցումների հետ, որի շրջանակներում նախատեսվում է սահմանել ԱԱՊ օղակի առանցքային դերակատարումը ապահովագրական համակարգում, սա ենթադրում է քաղաքացիների այցելությունների ավելացում, և, հետևաբար, այդ պայմաններում անհրաժեշտություն է առաջանալու աշխատաժամանակի վերանայման։

Նախագծի ընդունման նպատակն է` պահպանելով բուժաշխատողների վարձատրության չափը` համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին, ինչպես նաև համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատանքի ռեժիմի գործող կարգավորումները ներկա ժամանակի պահանջներին՝ հաշվի առնելով բնագավառում տեղի ունեցած գիտատեխնիկական նվաճումները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular