ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ Հետք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։ 

Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 500 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 499 600 դրամ։

Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։ 

Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշեց, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular