ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օձի խայթոցից Արտաշատի հիվանդանոց կին է տեղափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։

Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/07/12/123308

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular