ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում են փնտրել զորամասում կրակոց հնչեցրած անձինք․ ինչ է սպասվում

ԻՐԱՎՈՒՆՔ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու են զենքով զինված անձինք մտել Սիսիանի զորամաս եւ ինչի համար են փորձել զորամասի ղեկավար կազմից հաշիվ պահանջել: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորներից մեկի նկատմամբ տույժ է կիրառվել եւ «գուբախտ նստեցնելու» հարց է բարձրացվել: Արդյունքում զինվորի մտերիմները գնացել են զորամաս ու հաշիվ փորձել պահանջել ղեկավար կազմից: Ավելին մեզ հասած տեեկությունների համաձայն՝ զորամաս ներխուժածներից մեկին իրավապահները դեռ փնտրում են:

Երե կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ 2024 թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։
«Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո սկսվել է վիճաբանություն , բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։

Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիսիան քաղաքի բնակիչ հանդիսացող 3 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular