ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից ՌԴ-ի` «փուլ առ փուլ» «դուրս գալու» օրինակները. ՔՊ-ականների հերթական մանիպուլյացիան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։ Այդ շարքից է նաեւ պատգամավորուհու՝ հարցազրույցում արած պնդումը։ Միայն թե, արժեր Սոնա Ղազարյանին հիշեցնել, օրինակ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Ընդ որում, շատ կարեւոր է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, քանի որ, եթե Թուրքիայի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ ու ռազմական ագրեսիայի վտանգ, ապա հայ-իրանական սահմանին այդ վտանգն առկա չէ: Հիմա ՌԴ-ի՝ իբր Հայաստանից «փուլ առ փուլ» դուրս գալու մեկ այլ օրինակ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։ 16.3 մլրդ դոլար առեւտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի եւ այլն ռուսական ընկերություններինն են։

Իսկ որեւէ երկրի ներկայությունը միայն ռազմաբազաների տեսքով չէ, այլ նաեւ տնտեսական։

Օրինակները բազմաթիվ են, եւ պատգամավորին չէր խանգարի նման ցուցանիշներին ծանոթանալ՝ նախքան ելույթ ունենալը։

Մի բան էլ՝ իր գործընկերները վերջերս հաճախակիացրել են այցերը դեպի ՌԴ՝ հակառակ հակառուսական հայտարարություններին։ ԱԺ պատգամավորների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ-ի՝ ՀՀ-ից «փուլ առ փուլ» դուրս գալու տրամաբանության մե՞ջ են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular