ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ համաձայնության չեն գալիս․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։ Սակայն Ադրբեջանը տավուշյան 4 գյուղերը ստանալուց հետո պահանջում է, որ ինքը որոշի, թե որն է սահմանազատվող հաջորդ տարածքը:

Հայկական կողմը դիմադրում է՝ ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ձեր ուզածով, հիմա պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն հողը՝ Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներ։ 

Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջեւան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենը ստանա։ Նաեւ պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավներին` Տավուշի մարզի 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու: Եվ հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել կանոնակարգում: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հատվածում նոր հիմքեր մոգոնեն` Տավուշում 76 թվի քարտեզն էր, հաջորդում բոլորովին այլ հիմք կլինի։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ, ըստ էության, չթաքցրեց, որ սահմանազատման գործընթացը սառեցված է։ Միայն «հույս հայտնեց», որ սահմանը կվերարտադրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա։


Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular