Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Մազմանյան փողոցի 1 հասցեում գործող «Գարաժ Մոլի» լողավազանում հաճախորդը նկատել է, որ պահարանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Մազմանյան փողոցի 1 հասցեում գործող «Թայմ թու դու» ՍՊԸ-ի հանդերձարանի պահարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Լուսինե Խ․-ի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Խ․-ն աշխատում է «Թայմ թու դու» ՍՊԸ-ում