ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություն՝ Հանրակրթության պետական չափորոշչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևորագույն անելիքներից են:

«Հանրակրթության բովանդակային բարեփոխման և նոր չափորոշչի ներդրման գործընթացում առանցքային հայեցակարգային փոփոխությունն այն է, որ միայն գիտելիքի վրա հիմնված կրթությունից անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները:  Չափորոշչում սահմանված են 8 առանցքային կարողունակություններ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունն է: Դրա համաձայն` սովորողները պետք է նպաստեն ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը: Նրանք ճանաչողության միջոցով պետք է ձևավորեն հայրենիքի նկատմամբ սեր, գիտակցեն ՀՀ սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողները պետք է արժևորեն մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորեն սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Պետք է ճանաչեն մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտները, համակողմանի վերլուծեն դրանք, ցուցաբերեն նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծել է՝ պատմության ուսուցանումն առանցքային է նշված խնդիրների իրականացման տեսանկյունից: Չափորոշչով սահմանված է Հայրենագիտության, հասարակության և հասարակական գիտության բնագավառը, որի շրջանակում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական  կյանքի ոլորտները: Չափորոշչի մեկ այլ կետով՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան: Ըստ նախարարի՝ «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է «Հայաստան, հայեր», սակայն իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում պետության անունը և պետականության գաղափարը կարևորելու  առաջնահերթություն կա:

«Այդ իսկ պատճառով պատմության ուսուցանումն առաջարկվում է իրականացնել ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Պատմության ուսուցումը, առաջին հերթին, պետք է միտված լինի Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը: Սա հնարավորություն կտա սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը: Դրա հիմքով սովորողն արդեն պարզեցված տարբերակով կտեսնի ամբողջ պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների և գործընթացների արդյունք, որը նպաստելու է վերոնշյալ առանցքային կարողունակությունների զարգացմանը: Առարկան անվանելով երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը:

«Նորովի են վերագնահատվելու պատմական այն իրադարձությունները, որոնց ընթացքում տեղի է ունեցել նաև պետության կորուստ: Սովորողների մոտ հնարավոր մարտահրավերների նկատմամբ ձևավորվելու է շատ ավելի վերլուծական ու քննական հայացք՝ ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է: Սա նաև նորովի իմաստավորում է տալիս սփյուռքի և դրա գաղթօջախների պատմությանը՝ դրանք փոխկապակցելով ազգային պետություն ձևավորելու և պետությունը զարգացնելու նպատակին: Այն նաև պատմության ուսուցումը դարձնելու է ավելի ներառական, քանի որ հնարավորություն է տալու ուսումնասիրել նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների պատմությունը, որոնք ՀՀ քաղաքացիները են և Հայաստանը որպես հայրենիք են դիտարկում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետականության, անկախության ու ինքնիշխանության գաղափարները դրված են ՀՀ կառավարության ռազմավարության և քաղաքականությունների հիմքում:

«Պետությունը բոլորովին այլ մտածողություն, մշակույթ և հայեցակետ է: Պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ: Հանրային կյանքի կենտրոնում պետք է դնենք պետությունն ու պետական ընկալումը: Սա չափազանց կարևոր գործընթաց է»,- նշել է նա:

Նախարարը նիստում ծավալված քննարկման ընթացքում ընդգծել է՝ սա ոչ թե առարկայի բովանդակության փոփոխություն է, այլ այդ բովանդակության ներկայացման փոփոխություն, որի միջոցով շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանն ու պահպանմանը վերաբերող փաստերը,  պատմական իրողություններն ու իրադարձությունները:

«Քանի որ հանրային հարթակում այս նախագիծը վերջին շրջանում դարձել է ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել. քննարկումների ընթացքում հիմնական մտահոգությունն այն էր, որ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և, օրինակ, երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ առարկայի ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է, վերաբերում է դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևին, վերագնահատմանը և  մեթոդաբանությանը»,- ասել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular