ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենք․ ո՞վ նպաստ ստանալու իրավունք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին, որով փոխվում է նպաստների համակարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

Այժմ գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն, որոնք նշանակվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա։

Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներից է ցածր հասցեականությունը, երբ համակարգից դուրս են մնում իրականում աղքատ ընտանիքները։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմքում դրվում է ընտանիքի ամսական ամբողջական եկամուտը, որը հաշվարկվում է, միջազգային պրակտիկայում ստվերային տնտեսության որոշակի ծավալ ունեցող երկրներում կիրառվող հիբրիդային մեթոդով։ Դժվար ստուգելի եկամուտների վերագրման նպատակով կիրառվելու է ակտիվների, բարեկեցության պայմանների գնահատման մոտեցումը։

Նախատեսվում է, որ անապահովության նպաստի իրավունք կստանան այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի՝ նախօրոք սահմանված շեմը:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից։ Այսինքն, նպաստների նոր համակարգի թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։

Միաժամանակ ըստ խնամառության խմբի՝ ընտանիքների համար կապահովվի նպաստի չափի որոշակի հավելում։ Վերջիններս այն ընտանիքներն են, որտեղ կա՛մ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ չկան, կա՛մ որտեղ յուրաքանչյուր այդպիսի անդամ ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով:

Գնահատման նոր համակարգով նախատեսվում է նաև այդ համակարգի հիման վրա, տարբեր շեմեր սահմանելու միջոցով իրականացնել նաև այլ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, թիրախային և հասցեական ծրագրեր։

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ «ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստ»․սահմանել, որ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի ամսական հիմնական չափը բարձր է տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:

Անապահովության նպաստի չափը որոշվում է` անապահովության հիմնական նպաստի չափին ավելացնելով հավելումը։

Նախագծով նախատեսվում է «սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում է ընտանեկան նպաստի հետ: Հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular