ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծել են զինծառայողներին, հետո օդ կրակել․ ՔԿ-ն հայտնում է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անտեսելով վերակարգի արգելքը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին հակառակ, մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող, զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչընդոտելով զորամասի՝ տվյալ ժամանակ օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։

Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիսիան քաղաքի բնակիչ հանդիսացող 3 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՀՀ քննչական կոմիտեն խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, զորամասի անձնակազմի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, արգելված որևէ գործողություն կատարելու փորձերից։ Նման դեպքերում ՀՀ քննչական կոմիտեն գործադրելու է իրավաչափ ամենախիստ միջոցները՝ նման արարքներ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular