ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի անցկացրած հարցման մասնակիցների միայն 11,7 տոկոսն է կարծում, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։

Հարցումն ուշագրավ օրինաչափություն է ցուցադրել։ Նոր Սահմանադրություն ընդունելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Հայաստանի գործող իշխանությունները նման քայլի գնում են ոչ թե երկրում իրական փոփոխություններ անելու համար, այլ բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռը, իսկ Ադրբեջանն էլ՝ գործող Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։

1990 թ. ընդունված Հռչակագրում ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հատկապես վերջին շաբաթներին Ադրբեջանը թե՛ նախագահի, թե՛ այլ պաշտոնյաների բերանով պնդում է, թե առանց սահմանադրական փոփոխությունների խաղաղության որևէ պայմանագրի կնքումը բացառվում է։

Ըստ «Gallup»-ի հարցման, ավելի վաղ, մինչև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ Հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ըստ էության, հունվարից մինչ օրս հայ հանրության տրամադրություններն ավելի արմատական են դարձել, և Ադրբեջանի որևէ պահանջ կատարելու ցանկություն հայ ժողովուրդը չունի, ի տարբերություն իշխանության ղեկին հայտնված ապիկար և դավաճան ուժի։ Այս հարցումը նաև Փաշինյանի իրական վարկանիշն է արտացոլում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց ոչ այն տեսքով, որ Փաշինյանն է առաջարկում։ Ըստ գեներալ-մայորի, Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կառավարման նախագահական ձև։ Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը։

Կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փոխշահավետ հարաբերություններ ավանդական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ, պահպանել նորմալ հարաբերություններ այլ երկրների հետ և պատշաճ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: «Նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական ​​ կառավարումը և ապահովել պետական ​​ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա»,- նշել է Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular