ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը, գրում է «Հետքը»։

«Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում:

2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը: Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում: 2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն՝ արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց:

Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:

Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արեւմտյան հարեւանը խոչընդոտել է նաեւ այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.:

Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսեւորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:

Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է:

Բելգիայի Լիեժ քաղաքից Երեւան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը (եթովպական գրանցումը՝ ET-APU), տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երեւան (թռիչքի համարը՝ ET 3584): Թռիչքներին առցանց հետեւող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ: 

Նկատենք, որ թռիչքից առաջ կազմվում է պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Այսինքն՝ եթովպական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայի օդով դեպի Հայաստան ուղեւորվելիս նախապես ունեցել է թուրքական ավիացիոն իշխանությունների համաձայնությունը, բայց, ինչպես տեսնում ենք, վերջին պահին թուրքերը հերթական կամայակությունն են դրսեւորել, ինչի հետեւանքով ինքնաթիռը չի կարողացել ժամանել Երեւան:

«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չփոխանցեցին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular