ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի րոպե ուշանալու պատճառով ԲԴԽ-ն Դանիբեկյանին զրկեց դիրքորոշում հայտնելու հնարավորությունից

ԻՐԱՎՈՒՆՔ

Azatutyun.am-ը գրում է.

Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մի քանի րոպե ուշանալու պատճառով զրկեց դատավոր Աննա Դանիբեկյանին դիրքորոշում հայտնելու հնարավորությունից և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատավոր Դանիբեկյանը երեկվա նիստին դիրքորոշում հայտնելու համար ժամանակ էր խնդրել, հարցի քննությունը պետք է շարունակվեր այսօր առավոտյան 10:00-ին, մինչ Աննա Դանիբեկյանը կհասներ, նիստերի քարտուղարը տեղեկացրեց, թե բացակայության պատճառների վերաբերյալ տեղեկություն չունեն:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ արձանագրեց. - «Այս փուլում պետք է լսեինք Աննա Դանիբեկյանի խոսքը, որը չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված է եղել, հետևաբար անցնում ենք հաջորդ փուլին»:

Դատավոր Դանիբեկյանը ԲԴԽ ժամանեց մոտ 5 րոպե ուշացումով և տեղեկացավ՝ խորհուրդն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ իր գործով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հուլիսի 16-ին։

Ավելի ուշ Աննա Դանիբեկյանն «Ազատության»-ը հայտնեց՝ ԲԴԽ ժամանելու ճանապարհին զանգել և տեղեկացրել է, որ նիստից երեք րոպե կուշանա: Դանիբեկյանի խոսքով՝ խորհրդի անդամները տեղյակ են եղել, որ դատարանում ինքն այսօր պատրաստվում էր ապացույցներ ներկայացնել:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի պատրաստած աղմկահարույց տեսանյութից հետո Արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Դատավորը հենց այս հարցով էլ պետք է դիրքորոշում հայտներ։ Ի դեպ, երեկ ԲԴԽ-ում երեք նիստ կար նշանակված, որոնցից երկուսը նշանակված ժամից մի քանի րոպե ուշ մեկնարկեցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular