ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ դրանք իսկապես լուրջ և կապակցված հնարավորություններ են։

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին։

«Հայաստանն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր անել, սահմանները պետք է բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել․ դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Փաուերը տեղեկացրեց, որ այս պահին կամ մի քանի ժամից Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում պետքարտուղար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։ 

«Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»,- ասաց Փաուերը։ 

Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով Հայաստանի անկախությունն ու դիմակայունությունը։ 

«Մենք խոսեցինք մի շարք ծրագրերի մասին՝ կապված պարենային անվտանգության, էներգետիկայի զարգացման, ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտության հետ։ Երեկ ես հնարավորություն ունեցա խորամուխ լինելու էներգետիկայի ոլորտում Հայաստանի որդեգրած ռազմավարության մեջ։ Ինչպես հայտնի է, որոշվել է շատ ավելի շատ օգտագործել վերականգնողական էներգետիկան, արևային էներգետիկան, նախատեսվում է իրականացնել հարմարվողականության միջոցառումներ, այսինքն՝ միջուկային կախվածությունն այնպես հարմարեցնել, որ լինի ավելի երկարաժամկետ, մնայուն և ապագայում համալրվի էներգետիկ այլ աղբյուրներով։ Հայաստանն այս ոլորտում նույնպես փորձում է բազմազանեցնել իր մոտեցումները, ինչպես արտաքին առևտրի շրջանառության մեջ»,- ասաց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Փաուերի խոսքով՝ ՀՀ վարչապետն իրականում կարևորում է այն, որ կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար, որպեսզի նրանք վստահություն տածեն գործադիր մարմնի նկատմամբ, որպեսզի այդ վստահությունը լինի տևական և մնայուն, որպեսզի կրճատվի խոցելիությունը ցնցումներից, կախվածությունը մեկ գործընկերոջից, մատակարարման մեկ շղթայից։  

«Նմանատիպ քննարկումներ ծավալվում են նաև ԱՄՆ-ում։ Համաշխարհային տնտեսության վրա կողմնակի բացասական ազդեցությունների թիվն ավելացել է, ինչը զգում են նաև ընտանիքները, հետևաբար Փաշինյանը կարևորում է մարդկային անվտանգությունը և ձգտում իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի զարգացնի ցնցումները կլանելու կարողությունները»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular