ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես մարդկանց թույլ էի տալիս անել ինձ հետ այն ամենն ինչ նրանք ցանկանում էին: 6 ժամ անց ամեն ինչ դժոխքի վերածվեց»: Պատմության ամենատարօրինակ փորձը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերբիացի Մարինա Աբրամովիչն արդեն 40 տարի շարունակ կազմակերպում է պրովակացիոն ակցիաներ և փորձեր: 

Նրա ամենավաղ փորձերից մեկը մինչև հիմա քննարկման լուրջ առարկա է: 

Այս գիտափորձն անց է կացվել Իտալիայի Մորրա ստուդիայում:

Գիտափորձի գաղափարը շատ պարզ էր; Աբրամովիչը 6 ժամ շարունակ մնալու էր անշարժ, իսկ այցելուները կարող էին անել նրա հետ այն ամենն ինչ ցանկանում էին, օգտագործելով սեղանին դրված 72 առարկաներից որևէ մեկը:

Աբրամովիչը կանգնած էր ստուդիայի կենտրոնում, հետևյալ գրությամբ մի ցուցանակ ձեռքին.

Հրահանգներ.

Սեղանին դրված են 72 առարկաներ, որոնք ինձ վրա կարող եք օգտագործել այնպես ինչպես կամենում եք:

Ես առարկա եմ:

Ես ինձ վրա եմ վերցնում այս գիտափորձի ողջ պատասխանատվությունը:

Տևողությունը 6 ժամ ( 20:00-2:00 )

Սեղանի առարկաները բաժանվում էին 2 մասի ՝ «հաճույքի առարկաներ» և «ցավի առարկաներ»: Անվնաս առարկաների շարքում էին փետուրներ, ծաղիկներ և այլն: Վտանգավորներն էին՝ դանակ, շեղբ և լիցքավորված ատրճանակ:

Կատարվածը անցավ բոլոր սպասելի սահմաններից:

Ներկաներից մեկը պատմում է. «Ամեն ինչ շատ թեթև սկսվեց: Ինչ որ մեկը նրան շրջեց, մյուսը ձեռքերը վեր բարձրացրեց, իսկ երրորդն էլ ձեռք տվեց նրա սեռական օրգաններին»:

«3 ժամ անց նրա շորերը շեղբերով պատառոտեցին: 4 ժամ անց այդ նույն շեղբերն արդեն հասնում էին նրա մաշկին: Նրա մարմինը սեքսուալ բռնության էր ենթարկվում: Նա այնքան էր նվիրված այս գաղափարին, որ չէր էլ դիմադրի եթե անգամ նրան փորձեին բռնաբարել կամ սպանել»,- շարունակում է ականատեսը:

Վերջին 2 ժամերն ամենասարսափելին էին: Աբրամովիչին ստիպեցին իր վրա ատրճանակ բարձրացնել: 

Հենց իր՝ Աբրամովիչի խոսքերն ավելի սարսափելի են հնչում.

«Ես ինձ բռնաբարված էի զգում: Պատառոտում էին իմ շորերը, վարդի փշերով ծակծկում էին փորս, գլխիս ատրճանակ էին դեմ տվել»:

Երբ 6 ժամն անցավ, Աբրամովիչը քայլում էր ներկաների կողքով, և ոչ ոք չէր համարձակվում նայել նրա դեմքին: 

Աբրամովիչն ասում էր, որ մարդիկ նպատակ չունեին պատասխանատվություն կրելու իրենց արարքների համար: Նրանք կարծես ցանկանում էին մոռանալ կատարվածի մասին:

Աբրամովիչն ասում էր. «Այս աշխատանքը մի շատ վատ բան է արձանագրում մարդկության մասին: Հատկանշական է, որ բարենպաստ պայմաններում, մարդիկ շատ հանգիստ կարող են քեզ ցավ պատճառել: Այս աշխատանքը ցույց է տալիս, որ հեշտ է վնասել այն մարդուն, ով պաշտպանվելու հնարավորություն չունի: Այն ցույց է տալիս, որ բազում այսպես ասած «մարդիկ» ունակ են բռնության, եթե օժտված լինեն բոլոր լիազորություններով»:

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular