ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բան էլ չկա խոսելու, լուռ նայում ենք այսօրվանից փակված ճանապարհին․ կիրանցեցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի հատվածում։ Շրջանցիկ ճանապարհն անցնում է Աճարկուտով, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ 

«Ես այն քաղաքացիներից չեմ, որ ասում են՝ «ինչ լավ ա, մեր գյուղն ապահով է, մեր գյուղից տարածք չեն տալիս, ինչ ուզում ա լինի»։ Ո՞նց ամեն ինչ փոխվեց, ե՞րբ դարձանք էսքան անապրումակցող, չգիտեմ։ Բայց, որ մեր կողմում իրավիճակը շատ լուրջ է, դա հաստատ։ Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի, իսկ մենք գիտենք, որ Հայաստանից ինչ որ բան ստանալու համար, հաստատ դա լինելու ա»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց սահմանային Աճարկուտ գյուղի բնակիչը։

 

Իրավիճակը Կիրանցում անփոփոխ է։ Այս պահին այնտեղ սահմանային հենապատեր են տեղադրվում։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ոչ մի կիրանցեցու հետ խոսել չի լինում։

«Բան էլ չկա խոսելու, լուռ նայում ենք այսօրվանից փակված ճանապարհին, ծանր շնչում։ Իսկ իշխանական պատգամավորները գալիս նկարվում են, թե՝ «Կիրանցում ամեն ինչ լավ է». լավ է, եկեք, մեր փոխարեն ապրեք»,- ասաց նա։

Կիրանցի նորակառույց դպրոցից մինչև ադրբեջանական հենակետ հեռավորությունը 50 մետր է։ Կինն իր մտահոգությունը հայտնեց՝ երկընտրանքի առաջ է․ մնալ՝ կյանքը վտանգելով, թե հանուն անչափահաս երեխաների՝ հեռանալ։

«Ինչքան կարելի ա հայրենասիրություն «խաղալ»։ Դեռ արձակուրդներ են, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց մտածում ենք Իջևան տեղափոխվելու մասին, թե չէ հետոն չեմ պատկերացնում»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular