Սանկտ Պետերբուրգում էսկալատորը «ծամել է» 3 տարեկան երեխայի ոտքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի մետրոյում երեք տարեկան երեխային ներգրավել է էսկալատորի մեխանիզմը։ Միջադեպը տեղի է ունեցել «Մոսկովսկայա» կայարանում։ Տղան մայրիկի հետ իջնում էր էսկալատորով։ Ինչ-որ կերպ նրա ոտքը ընկել է էսկալատորի պատի և շարժվող աստիճանի միջև։
Երեխան ցավից բղավել է, մայրը փորձել է նրան ազատել, բայց չի կարողացել։ Երբ նա սկսել է բղավել, մետրոյի աշխատակիցը լսել է և կանգնեցրել է էսկալատորը։ Երեխային կարողացել են ազատել միայն դանակի օգնությամբ՝ կտրելով նրա կոշիկը։ Մայրը անմիջապես երեխային տարել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա ոտքը մի քանի տեղից կոտրված է։ Ինչպես հաղորդել են SPB.KP.RU-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում, միջադեպի պատճառը եղել է «սեփական անզգուշությունը»։
- Իրոք, նման միջադեպ տեղի է ունեցել, - հայտնել է մետրոյի մամուլի քարտուղար Յուլյա Շավելը։
- Ծնողները չեն հետևել, թե ինչպես է երեխան կանգնած էսկալատորի վրա։ Մեր աշխատակիցը հնարավորինս արագ կանգնեցրել է մեխանիզմը և կանչել շտապ օգնությունը։
Ստուգումն անցել է, ամեն ինչ արվել է ըստ ցուցումների, սարքավորումները եղել են աշխատունակ։ Բայց ինչպես երեխայի ոտքը հայտնվեց էսկալատորի պատի և աստիճանի միջև մետրոյում: Այս հարցի հստակ պատասխանը չկա։
- Պատահում է, որ երեխաները իրենց մատները դնում են նաև շարժվող բռնակների տակ, միջադեպի պաշտոնական պատճառը սեփական անզգուշությունն է, - ճշտել են մետրոյի մամուլի ծառայությունում։