ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է Մուշ քաղաքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից․ պատմության այս օրը (10 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բահամյան Կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա՝ Նատտոյի օր (ազգային ուտեստ):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870- ծնվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877-ավարտվել է ռուսական զորքի կողմից իրականացրած Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:

1937- ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը:

1953- ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:

1967– ծնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը։

1996– վախճանվել է հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2003- նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:

2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2010- «Ժառանգություն» կուսակցությունում կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը: Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012– թողարկվել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան-Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019- Հայաստանը որոշ ժամանակով հայտնվել է էներգետիկ կոլապսի մեջ․ հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղևորներին տարհանել են։

2020-վախճանվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499-Վասկո դը Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով աշխարհում առաջին շուրջերկրյա նավարկությունը:

1547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրած վերջին դուելը:

1561-վախճանվել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր Ռուստամ փաշան:

1584- վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն  Վիլհելմ Լռակյացը:

1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս և Հայրենական պատերազմի հերոս Բագրատիոնը:

1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անդրե Մարի Ամպերը, որի  պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1873-ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր Բոնչ-Բրունևիչը:

1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1908 –հոլլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսն առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:

1925-սկսվել է դատն իր դասերին Դարվինի ուսմունքն արտահայտող ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել  «Կապկային դատավարություն» անվանմամբ:

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:

1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում ափ է իջեցվել անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողքը ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են:

1957- ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ «Գորոդոկ» երգիծական հաղորդման հաղորդավար Յուրի Ստոյանովը:

1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել են շուրջ 250 գյուղացի:

2006 –վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular