ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


80-ամյա տղամարդը uպանվել է մեքենայի մեջ, ևս 2 հոգի վիրավnրվել են․ նոր բացաhայտում ադրբեջանական hանցագnրծnւթյnւնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի կորստից 9 ամիս անց Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նոր հանցագործություններ են բացահայտվում։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին 80-ամյա տղամարդը սպանվել է մեքենայի մեջ՝ Հարավ-Քռասնի ավտոճանապարհին։

«Կնոջս եղբայրը «զասադի» մեջ էր, իմանալով մոտավոր նրա տեղը՝ կնոջս պապի հետ որոշեցինք գնալ նրա հետևից։ Մեքենայում սկզբից 3 հոգի էինք, բնականաբար բոլորս քաղաքացիական հագուստով։ Ճանապարհին հանդիպեցինք ևս մեկ տղամարդու, նա անտառների միջով փորձում էր հասնել Ստեփանակերտ։ Այդ ժամանակ Քռասնի գյուղի տարածքում էինք, այդտեղ ռազմական որևէ օբյեկտ չկար։ Քիչ անց ավտոմատ կրակահերթով սկսեցին կրակել մեր ուղղությամբ»,- MediaHub-ին պատմում է 35-ամյա Մհեր Հովհաննիսյանը։

Նա ադրբեջանցիների կրակոցների առաջին հարվածով ծանր վիրավորում է ստացել։ Իր խոսքով՝ գնդակը հայտնվել է նախ թիկունքում, ապա` խրվել կոկորդի մեջ։

«Ես բացել եմ մեքենայի դուռն ու դուրս թռել մեքենայից։ Կրակը մեր ուղղությամբ չէր դադարում, նրանց նպատակը բոլորիս սպանելն էր։ Ես արնահոսում էի։ Ոտքով, սողեսող, տեղ-տեղ վազելով` մոտ 3 կմ առաջացել եմ դեպի մեր զորքի տեղակայման ուղղությամբ, որ օգնություն խնդրեմ։ Գնալով կորցնում էի ինքնագիտակցությունս, արնաքամ էի եղել։ Տեսնելով իմ վիճակը` մեր տղերքն ինձ արագ հոսպիտալացրել են»,- հիշում է Մհերը։

Կատարվածից րոպեներ հետո զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ Մհերը Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելուց հետո երբ գիտակցության է եկել, այդ ժամանակ իմացել է, որ կնոջ պապը՝ Էդիկ Ջանյանը, տեղում մահացել է։ Նրա դին մեքենայից հանել ու Ստեփանակերտ է տեղափոխվել Կարմիր խաչի միջնորդությամբ։ Նույն դեպքի ժամանակ մեկ հոգի գլխից ծանր վիրավորում էր ստացել։ Էդիկ Ջանյանը հուղարկավորվել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։ Նրա թոռը՝ Արմենը, որ ընկերների հետ շրջափակման մեջ էր հայտնվել, ռուս խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել։ Միայն տուն տեղափոխվելուց հետո է իմացել կատարվածի մասին։ 

«Ինձ առաջին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան։ Այդ ժամանակ Ստեփանակերտում իմ ընկերներն ու ծանոթները, մտածելով, որ զոհվել եմ, ցավակցում էին իմ ընտանիքի անդամներին։ Կապ չկար, որ տեղեկության իսկությունը ճշտեն առաջին ձեռքից։ Կինս՝ Աննան, մեր 3 անչափահաս երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել ավելի ուշ»։

Այսպես, սեպտեմբերի 20-ի կեսօրին՝ զինադադարից առաջ, ադրբեջանցիների ուղիղ, թիրախային կրակից սպանվել է 80-ամյա Էդիկ Ջանյանը, վիրավորում ստացել՝ ևս 2 քաղաքացիական անձ։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular