ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը մեծապես կարևորում է հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և, անկասկած, կամրապնդի դրանք. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:

Մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական պատասխանատու պաշտոնում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն:

Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում:

Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Բարեփոխիչների թևի թեկնածու Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և դարձել երկրի իններորդ նախագահը` ստանալով ավելի քան 16 միլիոն ձայն։ Նրա մրցակից, պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին հավաքել է 13,5 մլն ձայն։«Մենք մեծապես կարևորում ենք հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և անկասկած կամրապնդենք այդ հարաբերությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular