ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ՝ Երևանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 8-ի առավոտյան, լարված վիճակ էր Ազատության պողոտայում։ Ազատություն 12/2 շենքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիայի էին դուրս եկել։

Պատճառը նոր կառուցվող շենքն է, որին իրենք դեմ են։ Իսկ այդ շենքի շինարարության մեկնարկը տալու համար մեծ թվով ոստիկաններ են առավոտյան եկել։ Բնակիչներն ասում են՝ գործընթացը խախտումներով է իրականացվում։ Վիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր քաղաքացիների ու ոստիկանների միջև, անգամ քաշքշուկ է եղել։

 Հավաքվածները նշել են, որ դիմումներ են ներկայացրել, ահազանգել են քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե։ Ու մինչև իրենք պատասխանի են սպասում, կառուցապատողը որոշել է գործի անցնել։Ըստ քաղաքացիներին հասած տեղեկությունների՝ այդ տարածքում բժշկական կենտրոն է կառուցվելու։

Ոստիկանության ներկայացուցիչը բնակիչներին հայտնել է, որ կառուցապատողի հետ հանդիպում կկազմակերպեն։ Քաղաքացիներն էլ իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան։ Բնակիչներն էլ վճառական են տրամադրված, ասում են՝ որևէ կերպ չեն թողնելու շինաշխատանքների իրականացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular