ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ աղմուկ ոչնչից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր Գոհար Աբաջյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված են Արարբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի այգու հարևանությամբ գտնվող մայթեզրի հատված ծառերը: Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ պարզաբանելով, որ ծառերի հատումն իրականացվել է համապատասխան որոշման արդյունքում, քանի որ հատված ծառերը եղել են վթարային, դրանց բունը եղել է ամբողջովին փտած և ըստ էության ծառերը վտանգ են ներկայացրել շրջակա միջավայրի և քաղաքացիների համար:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Վահագն Դավթյանի անվան այգին մշտապես քաղաքապետարանի ուշադրության և հոգածության կենտրոնում է: Հատված ծառերի այս լուսանկարների շուրջ բարձրացած աղմուկը արդեն իսկ վկայում է այն տրամադրության մասին, որը կա ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքում: Բանն այն է, որ Գոհար Աբաջյանը Ելք դաշինքով պատգամավոր դարձած Արարատ Միրզոյանի կինն է: 

Այսինքն ըստ էության պետք է փաստել, որ նման լուսանկարներ հրապարակելով, փորձ է արվում ուղղակիորեն հատված ծառերը դարձնել քննադատության թիրախ այն դեպքում, երբ շատ սովորական մի զանգով, եթե այդքան մեծ է մտահոգությունը հատած ծառերի կապակցությամբ, կարելի էր պարզել, թե ինչու և ինչ հիմքերով են հատվել այդ ծառերը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ լուսանկարներում երևում է, որ ծառերի բները փտած են: Պատկերացնում եք մի իրավիճակ, եթե ասենք նույն քաղաքապետարանի որոշմամբ ծառերը չհատվեին և օրերից մեկ օր ուժեղ քամուց տապալվեին և վնասեին որևէ քաղաքացու կամ նրա գույքը: 

Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ էլ պետք է բողոքի կոչեր հնչեին, թե ինչու քաղաքապետարանը չի հատում փտած ծառերը: Այսինքն սա ցույց է տալիս այն, որ իրականում խնդիրը ոչ թե քաղաքի կանաչապատման հարցում մեր ընդդիմադիրների ծայրահեղ մտահոգվածությունն է, այլ զուտ քարոզչության նպատակը: Սակայն այստեղ թերևս պետք է ասել, որ նման միջոցներով քարոզչությունը ընդամենը վկայում է ակնհայտ պարտվողական տրամադրությունների և փրփուրներից կախվելու մասին, իսկ քաղաքի մասին հոգ տանողները լուռ ու մունջ իրենց աշխատանքը կատարում են:

Նույն այս ժանրից էր նաև Ելքի մեկ այլ համակիր Գրիգոր Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում էր, թե իր որդիների դպրոցի և մանկապարտեզի տնօրենները ստիպում են երեխաների ծնողներին ներկա լինել Տարոն Մարգարյանի հետ հանդիպումներին: Այս գրառումը բնականաբար հերքվել էր դպրոցի տնօրենի կողմից:

Տնօրենը շեշտել էր, որ դա ընդամենը հերյուրանք է, պետք է նշել, որ նման պարտադրանքների մասին որևէ փաստ այդպես էլ չի ներկայացվել: Սա նշանակում է միայն այն, որ որոշ անհատներ մանր քաղաքական դիվիդենտների համար պատրաստ են անգամ այսօրինակ լուրեր և գրառումներ տարածելուն, իսկ եթե վերջիններս իսկապես էլ ունեն այդպիսի փաստեր ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին և ոչ թե անհասցե հայտարարություններ կատարեն:

Ժիրայր Գաբրիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular