ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի կառավարության վարկային վարկանիշը Ba1 մակարդակում՝ կանխատեսումը կայունից փոխելով դրականի։

Ինչպես նշում է գործակալությունը, կոռուպցիայի, ձայնի իրավունքի և հաշվետվողականության հետ կապված խնդիրները շարունակում են բնութագրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական միջավայրը։

Գործակալության ակնկալմամբ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան բարդ՝ չնայած շարունակվող խաղաղ բանակցություններին։ Moody's-ը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կմնա բարձր, քանի դեռ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիա կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր չկան:

Քանի դեռ դրանք չկան, հակամարտության նոր սրման հավանականությունը մնում է, կարծում է  Moody's-ը:

«Երկու կողմերը շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը, մինչդեռ սահմանին շարունակվում են պարբերական փոխհրաձգությունները, ինչը նշանակում է, որ ռազմական հակամարտության նոր սրման հավանականությունը պահպանվում է», - նշում է գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular