ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական խնձորը Հայաստան է բերվել առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց. հարուցվել է քրգործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կա շառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստմամբ ևս պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ձեռք են բերել և ՀՀ շուկայում իրացրել ադրբեջանական ծագման խնձոր: Նշված նյութերով ևս ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրակ անացնող համապատասխան պաշտոնատար անձինք առանց մաքսազերծման ՀՀ պետական սահմանով մրգերի և բանջարեղենի տեղափոխումը թույլատրելու համար պարբերաբար ստացել են կաշառք:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը առնչվում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություններին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Նախաքննություն իրականացնող մարմնին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ առանց մաքսային հսկողության ՀՀ ներմուծումների դեպքերը, դրանց առնչվող մաքսային ծառայողների հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular