ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ 

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:

Հուլիսի 5-ին էլ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց հատված, որտեղ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումից հետո իրականացվում են ամրաշինական աշխատանքներ։ 

Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները։

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular