ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նշաձող պրոգրեսիվ հաուս ոճում. Just Believe՝ ազատվեք բարդույթներից ու ազատ մտածեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Just Believe՝ «Պարզապես հավատա» այսպես է կոչվում Նարեկ Մակարյանի և DJ AMAS-ի համատեղ առաջին ստեղծագործությունը:

Երաժշտության հեղինակ DJ AMAS-ը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ երգը ազատության մասին է և այն մասին, որ պետք է ազատվել բարդույթներից և ազատ մտածել:

- Սա է հիմնական ուղերձը: Այս տեսահոլովակով նաև փորձել ենք մի նոր խոսք ասել հայկական շոու բիզնեսում և ստեղծել մի նոր երգ, որը մեզ դուր կգա:

- Իսկապես ստացվել է, քանի որ թե´ երգը, թե´ երաժշտությունը, թե´ մատուցումը բավական բարձրաճաշակ է: Ինչպե՞ս ծնվեց նման երգ, ապա նաև տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:

- Սկզբից գրեցի երաժշտությունը, հետո այն ցույց տվեցի տեսահոլովակի հեղինակ Սերժ Գաբյանին, որից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է երաժշտությանն արժանի տեսահոլովակ նկարել: Սերժը գրեց երգի բառերը և արդեն պատրաստի երգն առաջարկեցինք Նարեկ Մակարյանին, որպեսզի ինքը կատարի:

Նշեմ նաև, որ տեսահոլովակը նվիրված է բելգիացի սուրռեալիստ Ռենե Մագրիտին, և կարելի է ասել, որ տեսահոլովակում հանդես ենք եկել հենց նրա կերպարի մարմնավորմամբ:

- Սա Ձեր համատեղ առաջի՞ն ստեղծագործությունն է:

- Այո´, Սերժի և Նարեկի հետ առաջին համագործակցությունն է, կարելի է ասել, որ հաջողված համագործակցություն ստացվեց: Հույս ունեմ, որ այն նաև շարունակություն կունենա:

- Մի փոքր էլ ձեր մասին պատմեք, որքա՞ն ժամանակ է՝ ստեղծագործում եք և ովքե՞ր են ձեր սիրած երաժիշտները, ում համարում եք ձեր «ուսուցիչները»:

- Երկար ժամանակ է՝ ստեղծագործում եմ, բայց պրոգրեսիվ հաուս ոճում սա առաջին լուրջ աշխատանքն է: Իմ երաժշտություններից մի քանիսը նաև եղել են beatport կայքի թոփ 100-յակում: Ժամանակին ոգևորվել եմ ու սկսել եմ ստեղծագործել Բեննի Բենասսիի ստեղծագործությունները լսելուց հետո, բայց սխալ կլինի ասել, որ որևէ մեկն իմ ուսուցիչն է եղել, քանի որ ես ինքնուս ստեղծագործող եմ այս ոլորտում:

Հաջողություն մաղթենք AMAS-ին և ողջ ստեղծագործական խմբին, քանի որ իսկապես Just Believe-ը հայկական շոու բիզնեսում նոր նշաձող է սահմանել, որը, հուսանք, որ չի լինի վերջինը, քանի որ հանդիսատեսն իրոք նման բարձրաճաշակ ստեղծագործությունների կարիք ունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular