ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հավակնությունների «պատուհանից» այն կողմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է իր ստրատեգիական դիրքը որպես լծակ օգտագործել աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ու իր հավակնություններն իրագործելու տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դառնալ տարբեր տարածաշրջանները միմյանց կապող օղակ. մասնավորապես խոսքը Չինաստանից դեպի Եվրոպա հասնող ճանապարհի մասին է, որը ստացել է «Նոր Մետաքսի ճանապարհ» անվանումը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարայի կողմից ակտիվորեն լոբբինգ է արվում «Միջին Միջանցքի» ծրագիրը, որը Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ այն անցնելու է Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի տարածքով, որը հնարավորություն կտա Թուրքիային իր ազդեցությունը տարածել այդ ճանապարհի երկայնքով, որից կախված կլինի մի կողմից՝ Չինաստանը, մյուս կողմից էլ՝ Եվրոպան։

Ու այս համատեքստում բնական է նաև, որ Թուրքիան մեծ խանդով է ընդունում այն տարածաշրջանային նախագծերի իրականացումը, որոնք շրջանցում են Թուրքիայի տարածքը։ 2023 թվականի սեպտեմբերին G20-ի երկրների՝ Նյու Դելիում ընթացող գագաթաժողովի ժամանակ առաջ քաշվեց Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի գաղափարը, որը Հնդկաստանից պետք է հասներ ԱՄԷ, ապա՝ Սաուդյան Արաբիայի տարածքով՝ դեպի Հորդանան ու Իսրայել, Իսրայելից էլ՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։ Այս գաղափարի առաջ քաշումից անմիջապես հետո Էրդողանը քննադատության ենթարկեց ծրագիրը, քանի որ այն շրջանցում է Թուրքիայի տարածքը։ Փոխարենն Անկարայից առաջ քաշեցին «Իրաքի զարգացման ճանապարհի» նախագիծը, որի համաձայն, Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը պետք է անցնի Իրաքի ու Թուրքիայի տարածքով։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շահագրգռված է, որ Իսրայելը խրվի ռազմական գործողությունների մեջ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին՝ Հզբոլահի դեմ պայքարում, որպեսզի Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքն իրականություն չդառնա, քանի որ դրա կարևոր հատվածն անցնելու է հենց Իսրայելով։ Իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարին, ապա, ճիշտ է, այն Թուրքիայի տարածքով չի անցնում, բայց դրա առանցքային ուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Եվ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կարող է նաև ազդեցություն ունենալ այս նախագծի վրա։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը շրջանցելու համար Ռուսաստանն ու Իրանը փորձում են օգտագործել նաև Կասպից ծովով միմյանց միջև ուղիղ բեռնափոխադրումներ կատարելու հնարավորությունը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանն ու Իրանը դիտարկում են, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու կտրել Հայաստան-Իրան սահմանը՝ նպատակ ունենալով խոչընդոտել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկումը։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում ճանաչված սահմանների փոփոխությանը։ Բացի այդ, Անկարան, օգտագործելով իր աշխարհաքաղաքական դիրքը ու ռազմաքաղաքական հնարավորությունները, փորձում է մի շարք միջազգային հակամարտություններում միջնորդի դերակատարություն ստանձնել՝ իր միջազգային ներազդեցությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ Թուրքիան միշտ փորձել է միջնորդ դառնալ Արցախյան հակամարտության ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խարխլելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության հիմքերը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը փորձ կատարեց այս դեպքում արդեն միջնորդի դեր ստանձնել Համասի ու Իսրայելի միջև, իսկ երբ չստացվեց, հակաիսրայելական դիրքորոշում որդեգրեց։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ապա ի սկզբանե Թուրքիան ձգտում է միջնորդական դերակատարություն ստանձնել։ Անգամ հաջողվեց որոշակի արդյունքներ գրանցել, երբ 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվեց հացահատիկային գործարքը։Այն ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսան։

Բայց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող մասի չիրականացման պատճառով Մոսկվան դուրս եկավ գործարքից։ Ու նոր գործարքի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցն այդպես էլ մնաց օդից կախված, չնայած Անկարան փորձեր կատարեց կողմերին կրկին նստեցնել սեղանի շուրջ։ Արդյունքում մեծացավ ռուսական կողմի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ։ Այդ անվստահության դրսևորումներից է նաև այն, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Անկարա կատարելիք այցն այդպես էլ ձգձգվեց ու իրականություն չդարձավ։

Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներն արդեն հանդիպեցին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում ու քննարկեցին բազմաբնույթ հարցեր։ Բայց ուշագրավ էր, որ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակը նշեց, թե Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում։ Եվ փորձագետներն այսպիսի գնահատականը դիտարկեցին որպես ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նշան։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, միշտ օգտվում է իրավիճակից, իսկ հարմար պահի շրջվում դեպի Արևմուտք։ Մյուս կողմից էլ՝ Անկարան հակված է ավելի շատ Ուկրաինային աջակցելուն, որպեսզի Ռուսաստանը պատերազմի արդյունքում թուլանա ու դուրս գա հետխորհրդային տարածքից, իսկ դա Թուրքիայի համար ռուսների առաջացրած վակուումը լցնելու հնարավորություն կընձեռի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular