ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմոռանալի Վարդավառ ենք ունենալու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գրել էինք, համահայկական Վարդավառ է նախատեսվում Գյումրիում: Փառատոնը կազմակերպվել է Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:


Ազգային պարեր և խաղեր, Վարդավառի ավանդական ջրախաղ, մանկական և սպորտային խաղերի մրցույթ, երաժշտություն, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես և երեկոյան ռիթմիկ երաժշտություն․ այս ամենը տեղի կունենա «Վարդավառ-փառատոնի» շրջանակում հուլիսի 6-ին և 7-ին՝ Գյումրու Բարեկամության զբոսայգում:

Հուլիսի 4-ին կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակներում Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը, զբոսաշրջության կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Բաղդասարյանը, համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը մանրամասն անդրադարձել են փառատոնին, դրա շրջանակներում կազմակերվող ծրագրերին, համագործակցություններին, աջակցություններին և կազմակերպչական մի շարք հարցերի.

«Ամենալավը Գյումրիում էր հնարավոր Վարդավառը նշել, որովհետև առաջին տարին չէ, որ Գյումրին մեծ, մասշտաբային միջոցառման է վերածում Վարդավառը:  2019 թվականից ունեցել ենք փորձ և փորձառություն համաքաղաքային տոնի վերածելու և բոլորի բակերում խաղացվող այս ավանդական, ջրային խաղը տեղափոխել քաղաքի կենտրոնական հատվածներ: Ամեն ինչ սկսվեց Վարդանանց հրապարակից, անցած տարի փորձարկել ենք նաև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը: Ի ուրախություն մեզ՝ Բարեկամության այգին շատ կարևոր կենտրոնի է վերածվում Գյումրիում և համայնքապետարանի լավագույն գործընկերներից է: Եթե սրան գումարում ենք այն բարեկամական փոխգործակցությունը, որ մշտապես ունեցել ենք Բարեկամության այգու հետ՝ կարելի է ասել, որ ստացված համագործակցության արդյունքում անմոռանալի Վարդավառ ենք ունենալու»,-ավելացրել է Լ.Թովմասյանը: 

Լ.Թովմասյանն այնուհետ նաև նշել է, որ համայնքապետարանը չի խախտի արդեն իսկ ձևավորված ավանդույթը, տոնական օրվա մեկնարկը կտրվի արձանների լվացման գործընթացով: 

Օրվա շրջանակներում համայնքապետարանը տրամադրել է ջրցան մեքենաներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular