ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ի նոր բացահայտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Կառավարության 2022 -2023 թվականների  որոշումներով հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման նպատակով պահեստազորում հաշվառված անձանց ծանուցելու համար Դիլիջանի համայնքապետարանին սահմանված կարգով տրվել է թվով 1894 հատ ծանուցագիր, որոնցից թվով 938-ի դեպքում որևէ աշխատանք չի իրականացվել և հետ է վերադարձվել զինկոմիսարիատ:

Այն դեպքում, երբ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն ՏԻՄ-երը ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցումը: Բացի այդ 2023թ. վերադարձված ծանուցագրերից 19-ի դարձերեսին Դիլիջանի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքներում նշվել է, որ ծանուցվողը գտնվում է ՌԴ-ում, այնինչ վերջիններս ծանուցման պահին գտնվել են ՀՀ-ում: Մասնավորապես՝ Ա. Ա-ն Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցման վերաբերյալ կազմված տեղեկանքներից 15-ում ծանուցագրերի դարձերեսին նշել է, որ Դիլիջան համայնքի թվով 15 բնակիչներ ծանուցման պահին գտնվել են ՌԴ-ում, սակայն վերջիններս գտնվել են ՀՀ-ում:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular