ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խառնիչ

ՖՈՏՈ

Խմորի խառնիչն արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։

Իրականում խմորի ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել  ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Մինչև 1919 թվականը մարդիկ ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորն անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է այն առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի խառնիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնստսոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի  խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց թեթևացնել ծանր աշխատանքը:

Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ  նման  նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել կոմերցիոն խմոր հունցող մեքենայի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը: Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդգրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների ապահովումը, նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իրենց կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին այն հիացրել է:

Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, ովքեր տեսել են լավ առևտրային ներուժ խոհանոցային խմորհունց մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ: 

1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին, Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում սենյակից սենյակ: Այդպես էլ հայտնվել են մեր ժամանակակից խառնիչների նախնիները։

Այդ  խոհանոցի ժամանակակից օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը ոչ, որն է ֆունկցիոնալությունը:  Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular