ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանը կրկնելու է Ուկրաինայի ճանապարհը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը վաղուց է գնում Ուկրաինայի ճանապարհով: Այդ մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Յուրի Սվետովը։ Նա նման կերպ է արձագանքել այն տեղեկատվությանը, որ Հայաստանը պատրաստ է բազմաթիվ ոլորտներում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին ուղղված ուղերձում։

«Հայաստանը վաղուց է կրկնում Ուկրաինայի ուղին։ 2018 թվականին Փաշինյանն իշխանության եկավ մի շատ հստակ նպատակով, որն է Հայաստանը կտրել Ռուսաստանից և ուղղել Արևմուտք։ Նա ապավինում էր ԱՄՆ-ում գտնվող վիթխարի և Ֆրանսիայի նույնքան մեծ հայկական սփյուռքներին։ Եվ այդ ամենը նա իրականացնում է տարբեր մեթոդներով»,- ասել է Սվետովը։

Քաղաքագետի կարծիքով ԼՂ-ն բեռ էր Հայաստանի համար, որից Փաշինյանը ցանկանում էր ազատվել: «Լեռնային Ղարաբաղի գոյությունը ծանրաբեռնել էր նրանց։ Փաշինյանը հստակ որոշել էր, որ այդ բեռը պետք է դեն նետել: Նա պարտվեց Ադրբեջանի հետ հակամարտությունում, չպաշտպանեց Ղարաբաղը, չճանաչեց այն և իրականում աջակցություն էլ չցուցաբերեց։ Արդյունքում ժողովուրդը հեռացավ Ղարաբաղից։ Ղարաբաղը դե յուրե ադրբեջանական տարածք էր, հիմա դե ֆակտո է դարձել ադրբեջանական տարածք»,- ասել է նա։

Միաժամանակ Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի կորստի մեջ, նշել է Սվետովը։ «Նա ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար չի կռվել։ Եվ ամբողջ անցած տարի Անվտանգության խորհրդի իր քարտուղար պարոն Գրիգորյանն անվերջ ԱՄՆ–ում էր, բանակցություններ էր վարում։ Գումարած, Հայաստանն ունի ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը հետխորհրդային տարածքում։ Հիմա էլ հնչել են հետեւյալ հայտարարությունները. ՀԱՊԿ-ը պետք չէ, գնում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս ամենը տանում էր հենց դրան: Հիմա նա կկնքի ռազմավարական գործընկերության պայմանագիր»,- ասել է փորձագետը։

Ըստ Սվետովի, սա «բավականին տհաճ իրավիճակ է», որը կարող է «որոշակի խնդիրներ» ստեղծել։

«Այստեղ, իհարկե, կարևոր է այն, թե ինչպես կվարվեն հարևանները՝ Թուրքիան և Իրանը: Մենք Հայաստանի հետ սահման չունենք, նրա հետ կարող ենք շփվել միայն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի տարածքներով։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հանդիպումն առանց հայկական խնդրի քննարկման չի անցել»,- եզրափակել է քաղաքագետը։

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular