ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապարտեզի տնօրենը դիմել է իրավապահներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը։

Մանկապարտեզի տնօրենը՝ Ռուզաննա Դանիելյանը, InfoPort.am-ին հայտնեց, որ օրեր առաջ մանկապարտեզի տնտեսվարը գողություն է կատարել եւ դրանից հետո, երբ թաղապետարանի աշխատակիցները եկել եւ արձանագրել են գողությունը՝ չեն դիմել ոստիկանություն։

«Այլ հակառակը՝ մի քանի հոգով ինձ փակել են իմ աշխատասենյակում եւ հոգեբանական բռնությամբ ստիպել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, այլապես խայտառակ կանեն, թե իբր ես հաց եմ գողացել։ Ես հայտնում եմ, որ գողություն չեմ արել, իսկ տնտեսվարի գողության հետ կապված թաղապետարանի աշխատակիցները չեն դիմել ոստիկանություն, քանի որ գողական ինչ-որ մարդկանց հետ է կապված տնտեսվարը», - մանրամասնեց տնօրենը։

Նա նշեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն է դիմել ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, մանրամասնելով. «Ինձ կանչել էին աշխատակազմ եւ ասել, որ պետք է մարդ գտնեմ՝ թաղապետ Մկրտչյան Ռազմիկի հետ հարաբերություններս կարգավորելու համար, ինչը ես չեմ կարողացել անել»։

Դանիելյանի խոսքով՝ նա աշխատանքից ազատման դիմումը հետ է ցանկացել վերցնել, սակայն դա ապրօրինաբար թույլ չեն տվել։

Դանիելյանը կրկին պնդեց՝ դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների մի քանի ժամյա խոշտանգումների ներքո, ինչի մասին հայտնել է ոստիկանությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular