ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը բացում է քսակը՝ յուրայիններին խրախուսելու համար․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին

Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։

Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի կողմից յուրայիններին է զոհաբերում՝ մեղադրելով բյուջեն մսխելու, յուրացումների համար, մյուս կողմից՝ բացում է քսակը՝  իշխանությունը պահելու, յուրայիններին փողով խրախուսելու համար։ Հընթացս էլ օգտվում են ընդդիմադիր պատգամավորներն ու աշխատակազմը։ Ի դեպ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ պարգեւավճարն ուղղելու են Զինվորի տան կարիքներին՝ բարեգործական նպատակներով։ 

Սահմանադրության օրվա առիթով այս տարի պարգեւավճար տալու պատճառներից մեկն էլ թերեւս Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է, Փաշինյանը այսպիսով    փորձում է հանրությանը ցույց տալ, թե որքան է կարեւորում Սահմանադրությունը եւ չի վախենում Ալիեւից նշանավորելու այդ օրը, մինչդեռ արդեն իսկ որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել 2026-ի վերջերին։

Այս տարի նաեւ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, տեղի կունենա տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Տոնական քայլերթին կմասնակցեն բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ։

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, իսկ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում համերգ կսկսվի։
Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular