ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետացած կինը ենթադրաբար այլ տղամարդու հետ է. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հինգ երեխաների հետ որպես անհետ կորած որոնվող 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը վեց տարի առաջ է տեղափոխվել Աշոցք համայնք։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Ըստ նրա՝ վերջինիս հետ նույն համայնք է գնացել նաև ամուսինը, որի հետ Նվարդը գտնվել է քաղաքացիական ամուսնության մեջ։ Մեծ Սեպասար գյուղում աշխատանքն են գտել, տարածքին մոտ տներից մեկում էլ ապրել են։ Մանուկյանի խոսքով ևս՝ արդեն շուրջ մեկ ամիս է՝ ինչ Նվարդը գյուղում չէ։ (Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 34-ամյա Նվարդը հունիսի 7-ին տաքսիով մեկնել է Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել է անհայտ ուղղությամբ):

«2018 թվականին են տեղափոխվել Աշոցք։ Թե նախկինում որ գյուղից, որ մարզից են եղել, տեղյակ չենք։ Բայց համայնքում ժամանակավոր աշխատանք ուներ. ֆերմայում էր աշխատում, անասնապահության գործեր էր անում»,- մանրամասնում է համայնքապետը:

Հինգ երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները 6 և 3 տարեկան են։

Մանուկյանի խոսքով՝ ըստ գյուղում տարածվող տեղեկությունների՝ Նվարդը գյուղից հեռացել է այլ տղամարդու հետ․ «Ծանոթացել է մեկ այլ տղամարդու հետ ու իր որոշումով այդ տղամարդու հետ էլ տեղափոխվել է ոչ հայտնի վայր։ Մեկ ամիս առաջ է գնացել, բայց թե ո՞ւր է գնացել, չգիտենք։ Գիտենք, որ ամուսինն է դիմել ոստիկանություն, որ ճշտի տեղը, ինֆորմացիա իմանա։ Գյուղացիները գիտեն իրենց ընտանիքին, բայց մնացած հարցերը արդեն եղել են նեղ անձնական, դրա համար ոչ ոք չգիտի՝ ո՞ւր է, մյուս տղամարդն ո՞վ է»։

Միաժամանակ Աշոցք համայնքի ղեկավարը նշում է, որ շատ հաճախ գյուղ տեղափոխված անձինք բարդ ու ծանր աշխատանքի պատճառով հեռանում են գյուղից, գուցե հինգ երեխաների 34-ամյա մայրը նաև այդ պատճառով է լքել գյուղը։

Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի նախկին վարչական ղեկավար Նորայր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ Նվարդն ու ամուսինը համատեղ են ապրել, հոգ տարել երեխաների մասին. «Երբեք երեխաներին չեն տվել որևէ սոցիալական ծառայության կենտրոն, միշտ իրենք լավ պահել են»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ երեխաները երբեք չեն գտնվել նախարարության ենթակայության տակ գտնվող սոցիալական խնամքի որևէ հաստատությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular