Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 6 ավտոմեքենա, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Եղիշե Սիմոնյանի վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Համլետ Շեկյանի վարած մարդատար «Գազել»-ը, որից հետո «Կամազ»-ն ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Opel»-ին, որն էլ առաջ հրվելով ընդհարվել է կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ ընդհարվել է առաջնամասում կայանված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններվ, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 70-ամյա Մերի Շահբազյանը, 25-ամյա Քրիստինե Սարիբեկյանը, 22-ամյա Նատալյա Համբարձումյանը և 61-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «Գազել»-ն սպասարկում է Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին: