ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այսօր՝ հուլիսի 4-ին, վերջին հրաժեշտն են տալիս շուրջ 2 տարի առաջ թշնամու կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանին։

Շիրազի մարմինն օրերս էր փոխանցվել հայկական կողմին և ԴՆԹ-ով հաստատվել։

«Գյուղում սուգ է, բոլորը եկել են վերջին հրաժեշտը տալու Շիրազին։ Մյուս կողմից էլ մի քիչ սփոփված ենք, որ շուրջ 2 տարի սպասելուց հետո մարմինը տվեցին, կհուղարկավորենք, գերեզման կունենա... Հարազատներն էլ, գյուղացիներն էլ մի փոքր կհանգստանան։ Բոլորի ուշքն ու միտքը դա էր։

Հայրական տանն են դրել մարմինը, այնտեղից էլ քիչ հետո կտանենք և կհուղարկավորենք Փոքր Մասրիկի գերեզմանատանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարչական բնակավայրի ղեկավար Սարգիս Նշանյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 33-ամյա Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականին։ Նրա մարմինը մնացել էր միջդիրքային հատվածում։ Ադրբեջանը թույլ չէր տալիս նրա մարմինը դուրս բերել Կուտականի հատվածում տեղակայված դիրքից։

Հունիսի 21-ին ԱԱԾ-ն հայտնեց , որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի դիակ-մասունքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Շիրազ Խաչատրյանն է։

Նշենք, որ Շիրազ Խաչատրյանն ամուսնացած էր, ունի 2 երեխա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular