ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանը սպառնում է գործարարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը շաբաթներ առաջ նամակներ է հղել մի քանի հարյուր գործարարների և ձեռնարկությունների՝ գրեթե հրամայական տոնով պահանջելով իր գլխավորած հիմնադրամին փոխանցել 10-ական միլիոն դրամ։

Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։ Վարչապետի տիկինը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել, որում, իբր պատահաբար, ցուցադրել նամակը։ Գործարարների մեծ մասը պարզապես հրաժարվել է կատարել Աննա Հակոբյանի այս պահանջը, շատերն էլ դեռ մտմտում են՝ վճարե՞լ, թե՞ ոչ։

Մեր հետ զրուցած գործարարներից մի քանիսը հայտնեցին, որ այս օրերին հարկային մարմիններից կապվում և հիշեցնում են, միլիոնները վճարելու պարտականության մասին՝ սպառնալով չվճարելու դեպքում հարկային ռեյդերով։

Նշում են, որ Աննա Հակոբյանն անձամբ է համակարգելու այդ գործողությունները՝ խստորեն հետևելով, որ չվճարողների համար խնդիրներ ստեղծեն։ Այդուհանդերձ, շատերը մտադիր են հրաժարվել գումար փոխանցելուց՝ Փաշինյանի տիկնոջ գործողությունները պարզ ռեկետ բնորոշելով։

«Երկրում ոչ թե բան չի փոխվել, այլ փոխվել է դեպի վատը։ Նախկինների օրոք նման լկտիացում երբեք չի եղել»,- մեզ հետ զրույցում նշեց գործարարներից մեկը, որը չցանկացավ հայտնել իր անունը։

Ի դեպ, նշում են, թե Փաշինյանն այնքան էլ ուրախ չէ կնոջ այս «շորթումից», բայց ստիպված է համակերպվել և հրահանգներ տալ Ռուստամ Բադասյանին։ 

Կարինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular