ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։ Իսկ ամենից լարված իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում է, որն էլ իր հերթին դրսևորվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Սակայն կան միջազգային դերակատարներ, որոնք փորձում են օգտվել այս լարվածությունից՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, Մոսկվայի հետ համագործակցությունը Անկարայի համար դարձել է հատուկ շանտաժի գործիք Արևմուտքից զիջումներ պոկելու համար։

ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ արդյունքում հայտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ։ Եթե, օրինակ՝ Գերմանիան, ունենալով ավելի հզոր տնտեսություն, հիմնականում շարժվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից առաջ քաշվող քաղաքականությանը համապատասխան, ապա Թուրքիան իրեն չի նույնացնում Արևմուտքի հետ, բայց դրա հետ մեկտեղ օգտվում է Արևմուտքի ընձեռած հնարավորություններից ու մի ձեռքով էլ առաջ է տանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը և զենք մատակարարում ընդդեմ Ռուսաստանի։

Բայց Թուրքիայի արտաքին քաղաքական նախաձեռնողականության հիմնական ուղղությունը կապված է Արևելքի հետ։ Ըստ այդմ, վերակենդանանում են հավակնոտ նպատակներ ընդգրկող թուրքական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են նեոօսմանիզմը, պանիսլամիզմը և պանթուրքիզմը։ Եթե հանրապետության հիմնադրումից հետո Աթաթուրքը Թուրքիայի հզորությունը տեսնում էր Թուրքիայի ներփակ զարգացման մեջ, ապա Էրդողանը թուրքական պետության հզորությունը տեսնում է արտաքին աշխարհում նրա ազդեցության ընդլայնման մեջ։ Ըստ այդմ, փորձ է կատարվում վերականգնել Օսմանյան կայսրության նախկին փառքը, երբ թուրքական պետությունը խոշոր դերակատար էր միջազգային հարթակում։

Դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար հատուկ հպարտության առարկա է դարձել այն, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն այնպիսի աշխարհագրական տարածք է ընդգրկում, ինչպես Լիբիան, Սոմալին ու Ադրբեջանը։ Միաժամանակ թուրքական պաշտոնական քարոզչամեքենան իդեալականացնում է օսմանյան անցյալը, ներկայացնում այնպիսի գույներով, թե ինչքան հզոր ու կենսունակ էր Օսմանյան կայսրությունը։ Մյուս կողմից էլ՝ առաջ է քաշվում պանիսլամիզմի գաղափարախոսությունը, երբ Թուրքիան իրեն պատկերացնում է մահմեդականների իրավունքների հիմնական պաշտպանը և իսլամական աշխարհը միավորող ուժային կենտրոնը։ Դրանով է պայմանավորված, որ Էրդողանը հենվում է Թուրքիայի՝ խիստ կրոնական հայացքներ ունեցող հատվածի վրա ու անընդհատ խոսում է իսլամաֆոբիայի երևույթի, Եվրոպայում մահմեդականների իրավունքների ոտնահարման մասին։

Մի շարք մահմեդական երկրներում նույնիսկ նշում են Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայի՝ իսլամական աշխարհում լիդեր դառնալու ձգտումը բախվում է այլ մահմեդական պետությունների, մասնավորապես Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիմադրությանը, որոնք նույնպիսի ձգտումներ ունեն։ Բայց թուրքական վերնախավի ամենամեծ հավակնությունները կապված են պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում է թյուրքալեզու պետություններին միավորել Թուրքիայի հովանու ներքո, ապա կառուցել, այսպես կոչված, «Մեծ Թուրան» անվանումով պետությունը կամ ինտեգրացիոն միավորումը։ Մի քանի տարի առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակել էր «Թուրքական աշխարհի քարտեզը» ու այն նվիրել Էրդողանին։ Եվ ուշագրավ է, որ քարտեզում ոչ միայն հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ են ընդգրկված, այլև տարածքներ բուն Ռուսաստանից։ Պատահական չէ, որ Թուրքիան քայլ առ քայլ գնում է իր պանթուրքական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ներկա փուլում Արցախի թեման ռազմական ճանապարհով փակված է, հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Իսկ Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատելուց հետո արդեն Թուրքիան կարող է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, որտեղ առանց այն էլ իսլամական արմատականության աճ է նկատվում։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ ինչ-որ մի պահից բնական է, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը անմիջականորեն բախվելու է Ռուսաստանի կենսական շահերի հետ։ Եթե այսօր Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են համագործակցության որոշակի եզրեր գտնել, ապա Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը զուգահեռ ջրի երես դուրս կգան ռուս-թուրքական հակասությունները։ Բայց ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը որքան թույլ կտա Թուրքիային ընդլայնվել նշված տարածքներում, քանի որ ինչքան Անկարան ոտքն ամրացնի հետխորհրդային տարածքում, այնքան դժվար է լինելու նրան այդտեղից դուրս հանելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular