ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչը կանցկացվի Մադրիդում

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Այս մասին հայտնում է Marca թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տեղեկություններով ՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) չեն կասկածում, որ դա կլինի լավագույն որոշումը:

««Ռեալի» և ՖԻՖԱ-ի միջև գոյություն ունեցող հիանալի հարաբերությունները որոշիչ դեր կխաղան այս հարցում, թեև ճիշտ է նաև, որ երկու կազմակերպություններն էլ պետք է լուծեն չլուծված խնդիրները»,- ասվում է նյութում։

2030 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի վեց երկրում։ Մրցաշարի հիմնական տանտերերը կլինեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։ Աշխարհի առաջնության առաջին երեք խաղերը կհյուրընկալեն Արգենտինան, Պարագվայը և Ուրուգվայը։ Առաջին անգամ աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն տարբեր մայրցամաքներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular