ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում պահանջել են արգելել Հայաստանի և Վրաստանի գինիների վաճառքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի գինեգործները պահանջել են արգելել երկրում հայկական և վրացական գինիների վաճառքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը, գրում է gazeta.ru-ն։

Ինչպես հայտնի է դարձել, «Ուկրվինպրոմ» ասոցիացիան, որը միավորում է ուկրաինական մի շարք գինեգործական գործարաններ, դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը գինու և կոնյակի վրացի և հայ 17 արտադրողների նկատմամբ արգելք սահմանելու խնդրանքով։ Ասոցիացիան դրա հիմքում նշել է այն փաստը, որ այդ երկու երկրների ըմպելիքները վաճառվում են «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։

Առաջարկվում է ընկերությունների նկատմամբ 10 տարի ժամկետով էմբարգո մտցնել, ինչպես նաև սառեցնել նրանց ակտիվներն ու ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները։

Հարությունյանը նշել է, որ այդ տարածքներում վաճառվում է նաև ադրբեջանական գինեգործական արտադրանք, այն էլ հայկականից շատ ավելի մեծ ծավալներով։ Ընդ որում, «Ուկրվինպրոմը» դրա վրա արգելք դնել չի պահանջում։

«Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է ստացվում քանի որ, որ այդ (ադրբեջանական) գինիների մասին ոչինչ չի ասվում։ Պետք է ենթադրել, որ կիրառվում են  երկակի ստանդարտներ»,- եզրափակել է Հարությունյանը։

Ուկրաինացի գինեգործները պահանջել են արգելել երկրում հայկական և վրացական գինիների վաճառքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը, գրում է gazeta.ru-ն։

Ինչպես հայտնի է դարձել, «Ուկրվինպրոմ» ասոցիացիան, որը միավորում է ուկրաինական մի շարք գինեգործական գործարաններ, դիմել է Ուկրաինայի Անվտանգության Ծառայությանը գինու և կոնյակի վրացի և հայ 17 արտադրողների նկատմամբ արգելք սահմանելու խնդրանքով։

Ասոցիացիան դրա հիմքում նշել է այն փաստը, որ այդ երկու երկրների ըմպելիքները վաճառվում են «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։ Առաջարկվել է այդ ընկերությունների նկատմամբ 10 տարի ժամկետով էմբարգո մտցնել, ինչպես նաև սառեցնել նրանց ակտիվներն ու ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները։

Սակայն Հարությունյանը նշել է, որ այդ տարածքներում վաճառվում է նաև ադրբեջանական գինեգործական արտադրանք, այն էլ հայկականից շատ ավելի մեծ ծավալներով։ Ընդ որում, «Ուկրվինպրոմը» դրա վրա արգելք դնել չի պահանջում։

«Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է ստացվում քանի որ, որ այդ (ադրբեջանական) գինիների մասին ոչինչ չի ասվում։ Պետք է ենթադրել, որ կիրառվում են  երկակի ստանդարտներ»,- եզրափակել է Հարությունյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular