ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց. ի՞նչ է պատմում ինքնասպանություն գործած տղայի մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններով ինքնասպան եղած տղան արցախցի է, Ասկերանի շրջանից են բռնի տեղահանվել։

«Երեխես շատ էր նեղվում մեր էս վիճակից, չէր հաշտվում։ Ուր գնում էր աշխատանքի չէր ստացվում, աշխատավարձը ցածր էր, ասում էր` այ մամ աշխարհի ծայրն ենք ապրում, աշխատավարձս հազիվ տաքսու ու սիգարետի հերիքի։ Ոչ մի բան ցույց չէր տալիս, բայց ես զգում էի, որ նեղվում է։

Արթուրս պայմանագրային զինծառայող էր, արցախյան վերջին պատերազմին էլ է մասնակցել, երեխես վիրավորում էր ստացել։

Ամսի 29-ն էր, գնաց դուրս ինչ իմանայինք, որ վերջին վայրկյաններն են, որ երեխայիս տեսնում եմ։

Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա։ Երեխես չկար ուր ասես դիմեցինք, հետո էսպես դժբախտություն եղավ մեզ հետ։ Ես մտածում եմ, որ Արթուրս հոգեբանական ծանր վիճակում էր, երեխես իրա կյանքին վերջ դնելով մտածել է, որ կպրծնի էս ամեն ինչից։

Ես ուրիշ պատճառ չեմ գտնում, իմ երեխեն հավասարակշռված ու զուսպ էր։ Ամսի 30-ին էլ մեր տատին մահացավ, էսպես դժբախտություն դժբախտության հետևից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում Գյումրիում ինքնասպան եղած Արթուր Դավթյանի մայրը` Իրինա Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular